ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստին


11:56 , 20 հունիս, 2014

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստինLife.panorama.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր: Մասնավորապես` խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման և չեզոքացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագիծը, ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հայեցակարգով նախատեսված հիմնական միջոցառումների ծրագրի, ինչպես նաև մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ