11:27 , 20 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման: Այս մասին հաղորդում են պաշտպանի աշխատակազմ մամուլի ծառայությունից:
«Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը: Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ