11:21 , 20 հունիս, 2014
Sport.am-ը գրում է.
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին մեկնաբանել է աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի անհաջող ելույթները:
«Եթե մենք հաղթենք Կոստա-Ռիկային, ապա` ես ուզում եմ, որ Անգլիայի թագուհին համբուրի ինձ: Բնականաբար, այտս»,- գրել է Բալոտելլին իր Twitter-ում:
Հիշեցնենք, որ Անգլիան աշխարհի առաջնության 2 խաղերում պարտվել է Իտալիային (1:2) և Ուրուվային (1:2):
Եթե Կոստա-Ռիկան Իտալիայի հետ խաղում վաստակի գոնե 1 միավոր, ապա` Ռոյ Հոջսոնի սաները կկորցնեն play-off դուրս գալու հնարավորությունները: