«Ես ընդհանրապես չեմ լսել, որ կովը բարկանում է». Գյուղաբնակները` Սերգո Կարապետյանի նախագծի մասին


11:15 , 20 հունիս, 2014

Sergo KarapetyanGalatv.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկու օր առաջ Ազգային ժողովում ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթ, որում տեղ գտած ձևակերպումները զարմացրել էին պատգամավորներից շատերին: Ըստ այդ փոփոխությունների արգելվում է առանց ցավազրկման կենդանիների եղունգների հեռացում իրականացնել, առանց ցավազրկման ամորձատել կենդանիներին: Օրինագծով արգելվում է նաեւ կենդանիներին սադրել, բարկացնել, միմյանց դեմ տրամադրել: Գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման ժամանակ պետք է ապահովվեն նրանց համար հանգստի վայրեր՝ նրանց բարօրությունն ապահովելու նպատակով:

Թե ինչպես եւ ինչ եղանակներով են պատրաստվում նախագծի հեղինակները վերահսկել, որպեսզի կենդանիները, օրինակ, չբարկանան, եւ կամ որքանով է իրատեսական ծրագրի իրականացումը, ԳԱԼԱ-իլրագրողը զրուցել է Արարատի մարզի Ուրցալանջ համայնքի բնակիչների հետ: Նշենք, որ համայնքի բնակիչների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ: «Տասնութ տարեկանից պահում ենք անասուն: Եթե մի քիչ հնարավորությունները նորմալ լինեն, կարելի է ասել, որ եկամտաբեր է, բայց հիմիկվա պայմաններում անիմաստ է անասնապահությամբ զբաղվելը, ուղղակի որ գյուղում ենք ապրում, էն ա որ պահում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ուրցաձոր համայնքի բնակիչ Վանիկ Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ