Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:03 , 20 հունիս, 2014

Մարկը կատակ էր անում...

Լավ քեֆ-ուրախություն արեցի՞ք: Գառնու տաճարի հարևանությամբ խոզի չալախաջներն ավելի՞ համով են: Ես իմ ընկերների հետ քաղաքից դուրս եմ գնում հարակից սարերը բարձրանալու ու բնության գրկում նստելու համար, ոչ թե մի մի կտոր խորոված ուտելու ու Գառնիի ֆոնին նկարվելու համար: Թողեք այդ խորհրդավորությունը ու գեղեցկությունը մնան էլի: Մշակույթի նախարարություն ջան, մի հատ արի հասկացի էլի՝ դու ինչի համար ես ստեղծված:

Շատ իդեալական տարբերակ չի, բայց նաև լուծում է, այս խոսքերը Գալուստ Սահակյանինն են, և նրանք վերաբերում են կուտակայինի նոր նախագծին: Հավատացեք՝ այս բառերից հետո ոչինչ չկա ավելացնելու: Ուղղակի եկեք մի քիչ բացենք միտքը. «Ժողովուրդ ջան, ինչ կարացել էդ ենք արել, իդեալականը մտածելու հավես չկար»:

ՕԵԿ-ը իր 6 տարվա կոճակային անցյալից հետո իրեն տվել է մտավոր աշխատանքի ու ֆեյսբուքյան պատերը ներկում է իր ընդդիմադիր ստատուսներով: Եթե ՕԵԿ-ը հիմա ամենաէմոցիոնալ ընդդիմությունն է, ուրեմն Հայաստանում ռուբիկոններ չկան, հետևաբար Ռուբիկոնն անցնող էլ չկա և ստեղծված իրավիճակում ոչ ոքի ոչինչում մեղադրել չի կարելի:

ԱԺ նիստերին հիմա ոչ թե օրենքներ են քննարկվում, այլ քննարկվում է մի պարզ հարց՝ ինչպե՞ս քվորում ապահովել, ու ողջ դիսկուրսը ծավալվում է այդ հարցի շուրջ: ԱԺ-ի յուրաքանչյուր նիստից հետո վերջում կարելի է գրել «շարունակելի»...որովհետև այնտեղ ոչ մի հարց իր վերջը չի գտնում:

Երեկ ՖԲ-ն 25 րոպե չէր աշխատում, եթե ՖԲ-ն խափանվեր մի քանի տարով, հավատացեք՝ մեր գրադարաններում նոր գրողների անուններով գրքեր կհանդիպեին, ու բոլորը մեկ վերնագրի տակ՝. «Ինչպիսին էր կյանքը ՖԲ-ի ժամանակ և դրանից հետ»: Լավ ա Մարկը կատակ էր անում:Ճ