«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից


11:00 , 20 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հաշվի առնելով այն, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չի վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: