Պուտինը հույս է հայտնել, որ Պորոշենկոն կլուծի Ուկրաինայի արևելքում խնդիրները


10:20 , 20 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ խաղաղ պլանի իրագործման ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի այն խնդիրներին, որոնք բողոքի արտահայտման պատճառ են դարձել Ուկրաինայի արևելքում, գրում է РИА Новости-ն։

Կիևն ապրիլի կեսերից ռազմական հատուկ գործողություններ է իրականացնում երկրի արևելքում՝ անկախության կողմնակիցներին ճնշելու համար, որոնք չեն ճանաչում ուկրաինական նոր իշխանությունների օրինականությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ