10:33 , 20 հունիս, 2014
Վաղը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Միրզախանյան Ռուբիկի ծննդյան օրն է։ Սա էս ողջ ստատուսի ամենաուրախալի կետն է։ Այժմ անցնենք ավելի տխուր բաների։ Մեր հոբելյարը իրան զգում է ամենակարող ու անպարտելի։ Ուրեմնս, էս ալամեզոն ինչ-որ գիրք է գրել «Հայոց պատմության» մասին ու վաղը ձեռի հետ էլ պրեզենտացիա է անում։ Այ հիմա հասանք տխուր պահին… Նոր ծանոթիս հանդիպեցի, ով այդ նույն համալսարանում ամբիոնի վարիչ ա, որը «բացեց սիրտը» իմ առաջ։ Պարզվում ա՝ ռեկտորի օգնական Իսպիրյան ազգանունով ոմն տիկին, պրեզետանցիային մասնակցելու հրավեր ուղարկելու հետ մեկտեղ, դեկաններին ու ամբիոնի վարիչներին նախազգուշացրել ա, որ վաղը բոլոր մասնակիցները պիտի հետները սեփական աշխատավարձից 47000 գումար փող բերեն, որ բոլորի համար գիրքը առնեն, դե էտ ամբիոնի վարիչն էլ ասում ա. «Բա ես ոնց էդքան փող գտնեմ, ախր ընտանիք եմ պահում, բայց որ չտամ էլ ռեկտորը հետս թարսվելու ա հաստատ, ու տենց ստիպված դասախոսներից հավաքում են էտ փողը»….գիրքը՝ 8000, այսինքն ամեն դեկան ու ամբիոնի վարիչ պարտավոր ա մինիմում 6 գիրք առնի։
Հարց. «Էս ի՞նչ զորբայություն ա, որ նրա 8000-նոց գիրքը պարտավոր են առնել, ու մի հատ չէ, այլ մի քանի»։
Այսինքն Մանկավարժականի ռեկտորը դասախոսներից փող է հավաքում։