Մանկատան սանը հայտնվել է փողոցում(VIDEO)


19:50 , 18 փետրվար, 2012

Այս աղջիկը մանկատունը ավարտելուց հետո բնակվելու տեղ չունի: Նա իրեն տուն տրամադրելու խնդրանքով, երբ դիմել է տարբեր գերատեսչություններ ստացել է հետևյալ պատասխանը. "ամուսնանայիր մի հարուստ մարդու հետ և խնդիրներդ կլուծվեն":
Չեմ հասկանում կառավարության այն հատկացումները, որոնք նախատեսված են մանկատան շրջանավարտներին բնակարան գնելու համար, ինչի՞ համար են ծախսվում, որ այս աղջկան բնակարան չի հասել:
Բոլոր բարի մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն օգնելու այս աղջկան թող համապատասխան քայլեր ձեռնարկեն: Այս երիտասարդներն են վաղվա հայրենիքի շենացնողները, անուշադրության մի մատնեք...