«Ժողովուրդ». Առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալո՞ւ է


09:16 , 20 հունիս, 2014

««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 20.00-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիսի հատվածում վթար է տեղի ունեցել ու մոտ երկու օր Արցախում գազ չի լինելու: Ստեփանակերտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ գազալցակայանները չեն գործում, ինչի համար քաղաքում շատ քիչ են աշխատում տաքսի ծառայությունները: Արցախցիները մեզ հետ զրույցում վրդովված հայտարարեցին, որ առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալու է՝ նշելով, որ նման դեպք ևս մեկ անգամ եղել է, երբ գազի մատակարարումը ժամանակավոր դադարել է, այնուհետև հայտարարվել է, որ գազի գինը թանկացել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։