09:08 , 20 հունիս, 2014««Ժողովուրդ»-ի՝ նախօրեի համարում տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո 24 մլն դրամ էր նախատեսվել կահույք գնելու համար:
Եվ ահա, «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դաձավ, որ կառավարությունը այս անգամ էլ որոշել է «վարագուրվել» և ՀՀ պետական բյուջեից 950 հազար դրամ կամ ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար: Վարագույրները ձեռք են բերվել անհատ ձեռներեցից, ընդ որում՝ այդ գումարով գնվել է ընդամենը 3 հատ վարագույր, երկուսը՝ 375 հազար, մեկը՝ 200 հազար դրամով: Իհարկե, կառավարության վարագույրների գումարը նույն նպատակով նախագահի նստավայրի ծախսած գումարի համեմատ չնչին թիվ է. 2009թ. նախագահականը 4.5 մլն դրամ էր տրամադրել վարագույրներ գնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։