«Հրապարակ». Գործուղումներ գնալու օրենսդիր տիկնանց մոլուցքն այնքան է սրվել, որ Գալուստ Սահակյանը ստիպված խախտել է ԱԺ կանոնակարգը


08:42 , 20 հունիս, 2014

«Գործուղումներ գնալու օրենսդիր տիկնանց մոլուցքն այնքան է սրվել, որ Գալուստ Սահակյանը ստիպված խախտել է ԱԺ կանոնակարգը: Պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են, որոնց համառ ջանքերի արդյունքում ԱԺ ղեկավարությունը, կանոնակարգին հակառակ, Միջխորհրդարանական միության պատվիրակության կազմը մեծացրել է՝ գերազանցելով թույլատրվածը: Առավելագույն 9 հոգանոց կազմը դարձրել են 10, մինչդեռ այլ խմբերում առավելագույնը 7-8 պատգամավոր է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։