01:00 , 20 հունիս, 2014
Այսքան դիտարժան խաղ վաղուց չէի տեսել, այսքան կիրք ու հույզ, հիացմունք ու ապրում:
Ուրուգվայի հավաքականն արժանի էր հաղթանակի: Այս հավաքականի տղաներն անձնազոհության, նվիրումի դասեր տվեցին, գեղեցիկ ֆուտբոլ խաղացին՝ 90 ու ավելի րոպեներ կախարդելով բոլորիս:
...Բայց Անգլիայի հավաքականն ափսոս էր: Լավ խաղով լքում է առաջնությունը:
Ափսոս էր նաև առաջնությունը, որովհետև Անգլիայի հավաքականի մասնակցությունը միայն կարող է զարդարել ցանկացած առաջնություն:
C խումբը «մահվան խումբ» էր՝ իր տրամաբանությամբ ու անողոքությամբ..
...Նաև սրանով է սիրուն ֆուտբոլը՝ այդ հրաշքը, որ մեզ տխրեցնում և ուրախացնում է...