00:59 , 20 հունիս, 2014
Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ութերորդ խաղային օրվա կենտրոնական խաղը կայացավ Սան Պաուլուի «Կորինտիանս» ստադիոնում: Լարված պայքարում Ուրուգվայի հավաքականը հաղթեց Անգլիայի ընտրանուն՝ վերջինիս զրկելով խմբային փուլի ուղեգրի համար պայքարից:
Առաջին խաղակեսում Էդիսոն Կավանիի նրբանկատ փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց վնասվածքից ապաքինված Լուիս Սուարեսը, երկրորդ խաղակեսում Գլեն Ջոնսոնի փոխանցումից հետո Աշխարհի առաջնություններում իր առաջին գոլը խփեց անգլիացիների առաջատարներից՝ Ուեյն Ռունին: Խաղավարտին դարպասպահ Մուսլերայի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը դառնում է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով իր թիմին:
Այս խաղից հետո Ուրուգվայի հավաքականը վաստակեց 3 միավոր եւ հավասարվեց Կոստա Ռիկայի եւ Իտալիայի ընտրանիներին, որոնք մրցելու են վաղը, Երեւանի ժամանակով 20:00-ին: Անգլիայի հավաքականը, երկրորդ անընդմեջ պարտությունը կրելով, զրկվում է փլեյ օֆֆ փուլի մասնակցելու իրավունքից:
Ուրուգվայ – Անգլիա՝ 2:1
Գոլերը՝ Սուարես 39, 85 – Ռունի 75
Խաղաշտում Ուրուգվայի եւ Անգլիայի պատիվը պաշտպանում էին հետեւյալ ֆուտբոլիստները:
Ուրուգվայ. Մուսլերա, Խիմենես, Գոդին, Կասերես, Պերեյրա Ռիոս, Լոդեյրո(Ստունանի 69), Գոնսալես(Ֆուսիլե 79), Ռոդրիգես, Կավանի, Սուարես(Կոատես 88):
Անգլիա. Հարթ, Ջոնսոն, Ջագիելկա, Կեհիլ, Բեյնս, Ջերարդ, Հենդերսոն(Լամբերտ 87),Ուելբեք(Լալանա 71), Ռունի, Ստերլինգ(Բարկլի 64), Սթարիջ: