23:12 , 19 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Լյուսքսեմբուրգը 2013 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել Եվրամիության 28 երկրների տնային տնտեսությունների բարեկեցության վարկանիշում: Այդ մասին վկայում են Եվրամիության վիճակագրական վարչության հրապարակած տվյալները:
Գերատեսչությունը տնային տնտեսությունների բարեկեցությունը չափում Է մեկ շնչին ընկած սպառման ցուցանիշով (Actual Individual Consumption), որտեղ Եվրամիության միջին մակարդակն ընդունված Է 100 տոկոս:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Լյուքսեմբուրգում անհատական փաստացի սպառումը գրեթե 40 տոկոսով գերազանցում Է ԵՄ-ի միջին ցուցանիշը (այսինքն՝ մոտ Է 140 տոկոսին): Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Գերմանիան (125 տոկոս), երրորդը՝ Ավստրիան (119 տոկոս), չորրորդը՝ Շվեդիան (118 տոկոս), իսկ հնգյակը եզրափակում Է Դանիան (115 տոկոս): Բացի դրանից, սպառումը միջին մակարդակը գերազանցում Է Բելգիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ