ՆԱՏՕ-ն հաստատում է ՌԴ զորքերի ամրապնդումը Ուկրաինայի հետ սահմանին և չի բացառում ՌԴ-ի հետագա ներխուժումը երկիր


21:33 , 19 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի ներքին գործերին հետագայում միջամտելու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ Reuters-ին հղումով, այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Վերջինս նշել է, որ ՌԴ զորքերի կոնտինգենտը Ուկրաինայի հետ արևելյան սահմանին ավելացել է առնվազն 3000 զինվորականով:

«Այժմ մենք հետևում ենք ՌԴ Զինված ուժերի նոր տեղակայմանը Ուկրաինայի հետ սահմանին: Այնտեղ առնվազն՝ մի քանի հազար ռուս զինվորական է ժամանել», - ընդգծել է Ռասմուսենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ