Ստորության 30 կանոնները (законы подлости)


19:14 , 19 հունիս, 2014

30 законов подлостиԿյանքը միապաղաղ ու անհետաքրքիր կլիներ, եթե այն չփորձեր ժամանակ առ ժամանակ մեզ տհաճ անակնկալներ մատուցել: Երբեմն կարող է թվալ, որ երբ մեզ հետ ինչ-որ անախորժություն է տեղի ունենում, ինչ-որ մեկը՝ նստած «կադրից» դուրս, չարախնդում է մեզ վրա: Կյանքի ընթացքում մարդիկ սովորում են նկատել երևույթների միջ գոյություն ունեցող գրեթե աներևույթ կապերը, ինչի հիման վրա կարողանում են կանխագուշակել որոշակի օրինաչափություններ՝ տարբեր իրադարձությունների միջև: Բացահայտելով նման իրոնիկ օրինաչափությունը, սկզբունքներ և կենսական կանոններ, մարդիկ տալիս են դրանց իրանց անվանումները, որոնց ընդհանրացված կարող ենք կոչել «Ստորության կանոններ»: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 30 ամենահետաքրքիրներն ու տարածվածները:

  1. Եթե ինչ-որ անախորժություն կարող է պատահել, ապա այն պատահում է: (Մերֆիի կանոն) 
  2. Հարևան հերթը միշտ ավելի արագ է առաջ շարժվում: (Էտտորեի դիտարկում) 
  3. Բոլոր մեծ հայտնագործություններն արվում են պատահաբար: (Յանգի կանոն) 
  4. Ով կարողանում է՝ անում է: Ով չի կարողանում՝ սովորեցնում է: Հավելում ուսանողների համար. ով չի կարողնում սովորեցնել, սովորեցնում է, թե ինչպես սովորեցնել: (Բերնարդ Շոուի կանոն) 
  5. Ցանկացած հրաման, որը կարող է սխալ հասկացվել, ճիշտ է հասկացվում: (Բանակային աքսիոմ) 
  6. Եթե ոչ մի այլ բան չի օգնում, ապա վերջապես կարդացեք ուղեցույցը: (Կանի ու Օրբենի աքսիոմ) 
  7. Որոնումները պետք է սկսել ամենաքիչ համապատասխանող վայրից: (Որոնման կանոն) 
  8. Ժամանակը երբեք չի բավականացնում, որպեսզի աշխատանքն անես այնպես, ինչպես պետք է, բայց կատարված աշխատանքը վերստին անելու համար ժամանակ միշտ գտնվում է: (Մեսկիմենի կանոն) 
  9. Բարդ խնդիրը հանձնարարեք ծույլ աշխատակցին, որովհետև հենց նա կգտնի ամենահեշտ լուծումը: (Խլեյդի կանոն) 
  10. Կարիք չկա, որ այն մարդիկ, ովքեր սիրում են երշիկն ու հարգում են օրենքները, տեսնեն, թե ինչպես են ստեղծվում թե՛ մեկը, թե՛ մյուսը: (Երշիկի սկզբունքը) 
  11. Թիմային աշխատանքը շատ կարևոր է, որովհետև միշտ կարելի է մեղքը ուրիշի վրա բարդել: (Ֆինգեյլի 8-րդ կանոն)
  12.  Աշխատանքի առաջին 90%-ը խլում է ընդհանուր ժամանակի 10%-ը, իսկ վերջին 10%-ը՝ մնացածը: (Պրոյեկտի կատարման ժամկետների կանոնը) 
  13. Ձեր եղունգները պետք են գալիս հենց այն ժամանակ, երբ դուք մեկ ժամ առաջ կտրել եք դրանք: (Ուիտտենի կանոնը) 
  14. Մարդիկ պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք, երբ այդ աշխատանքի անհրաժեշտությունն այլևս չկա: (Կամավոր աշխատանքի Զիմերգիի կանոնը)
  15. Երբ պետք է փայտի վրա թխթխկացնես, պարզում ես, որ աշխարհը կառուցված է պլաստիկից ու ալյումինից: (Ֆլագգի կանոն)
  16. Ցանկացած գործողություն ծնում է դրան հավասարազոր հակազդող քննադատություն: (Հարրիսոնի կանոն)
  17. Էքսպերտը ոչ մեր քաղաքում ապրող ցանկացած մեկն է: (Մարսի կանոն) 
  18. Փորձի աճն ուղիղ համեմատական է փչացած սարքավորումների քանակին: (Հորների կանոն)
  19.  Երբեք չի ստացվում անել կոնկրետ ինչ-որ մի բան: (Հարդինի կանոն) 
  20. Մարդը, ով ունի մեկ ժամացույց, հստակ գիտի, թե ժամը քանիսն է: Մարդ, ով ունի մի քանի ժամացույց, ոչնչում վստահ չէ: (Սեգալի կանոն) 
  21. Կարելի է դեն նետել ինչ-որ իր, որը դուք երկար ժամանակ է՝ չեք օգտագործում, բայց հենց դուք ձերբազատվում եք այդ իրից, այն ձեզ պետք է գալիս: (Փոխազդեցության Ռիչարդի կանոնը)
  22. Ձեզ երբեք չի հերիքելու կամ փող, կամ էլ ժամանակ: (Լերմանի հետևանք) 
  23. Հնարավոր չէ ժամանակին որոշել, թե բուտերբրոդի որ կողմին է պետք կարագ քսել: (Բնության կամայականության օրենքը) 
  24. Տաք կոլբան ունի լրիվ նույն տեսքը, ինչ սառը կոլբան: (Լաբորատորիայում աշխատելու առաջին կանոնը) 
  25. Ամենաբարոյականը սովորաբար նրանք են, ովքեր ավելի հեռու են խնդիրները լուծելուց: (Ալինսկու սկզբունք) 
  26. Տնտեսագետների մոտ իրական աշխարհը հաճախ դիտարկվում է որպես մասնավոր դեպք: (Հոնգրենի դիտարկում) 
  27. Ոչինչ չի արվում տարբեր պատճառներով: (Օ՛Բրայանի օրենք) 
  28. Ով ամենաքիչն է վճարում, ամենաշատն է բողոքում: (Պրոֆեսիոնալ պրակտիկայի Դրյուի կանոն) 
  29. Ի՜նչ էլ պատահի ձեզ հետ, ապա դա արդեն պատահել է ձեր ծանոթներից ինչ-որ մեկի հետ՝ ուղղակի ավելի վատ ձևով: (Միդերի կանոն)
  30. Կորցրածը միշտ գտնում ես վերջին գրպանում: (Բուբի կանոն)


 Եվ հիշեք. այս կյանքում գործում է միայն մեկ կանոն՝ ստորության կանոնը: