19:12 , 19 հունիս, 2014
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ քննարկել է ասոցացման մասին համաձայնագիրը և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար դոնորների կոնֆերանսի անկացման պատրաստությունը, հայտնի է դառնում Ֆյուլեի Twitter-յան էջից: «(Արսենի) Յացենյուկի հետ խոսեցի ասոցացման մասին համաձայնագրի իրագործմանը պատրաստվելու և Բրյուսելում բարձր մակարդակով դոնորական կոորդինացիոն հանդիպման մասին»,- գրել է Ֆյուլեն: Հունիսի սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտնեց, որ եթե Ուկրաինայի կառավարությունը շուտով բարեփոխումների կոորդինացիոն մեխանիզմ ստեղծի, ԵՄ-ն պատրաստ է հուլիսի սկզբին Բրյուսելում միջազգային դոնորների կոորդինացման հարցով բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, նաև մինչև տարեվերջ միջազգային դոնորական կոնֆերանս անցկացնել:
1in.am-ը գրում է.