ՍԴ-ի որոշումը հստակ չեղա՞վ Ձեզ համար, թե՞ կարծում եք, որ ՍԴ-ն գտնվում է ձեր գրպանում. Լ. Զուրաբյանը՝ Ա. Ասատրյանին


19:06 , 19 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ նիստին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխման` «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճարով» փոխարինելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով, թե արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումը հստակ չէ իշխանությունների համար:

«Նախ մի տեխնիկական հարց. եթե ես մասնակից չեմ կամ դիմում եմ գրել, դուրս եկել պարտադիր կուտակային ծրագրից, պետական բյուջեից անցումային շրջանում շարունակվո՞ւմ են իմ հաշվին գումարներ փոխանցել: Երկրորդ՝ դուք կարծո՞ւմ եք, որ պարտադիրի դեմ ընդվզումը գալիս էր նրանից, որ քաղաքացու գրպանից գումարը տանում էին ոչ սահմանադրական ճանապարհով, հիմա նվազումը կպակասի, քանի որ գումարը կտարվի սահմանադրական ճանապարհով»,-հարցրեց նա և հավելեց,-խտրականության եղած բաժանարար գծին ավելացել է ևս երկու բաժանարար գիծ, հիմա էլ բնակչությանը բաժանել եք երկու կատեգորիայի՝ մասնավոր և պետական սեկտորի, հիմա էլ տարիքային նոր խտրականություն եք սահմանել: Ես չեմ հասկանում, ՍԴ-ի որոշումը հստակ չեղա՞վ ձեզ համար, թե՞ դուք կարծում եք, որ միևնույնն է, ՍԴ-ն գտնվում է Ձեր գրպանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ