Շատ իդեալական տարբերակ չի, բայց նաև լուծում է. Գալուստ Սահակյանը կուտակայինի նոր նախագծի մասին


18:48 , 19 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադաձավ Կառավարության կողմից ներկայացված պարտադիր կուտակայինի վերափոխված նոր օրենքի նախագծին՝ նշելով, որ «շատ իդեալական տարբերակ չի, բայց նաև լուծում է»։ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, թե Կառավարությունը չի խոստացել, որ ականջալուր է լինելու քաղաքացիների պահանջներին։ Ըստ նրա՝ Կառավարությունը մեղմել է իրավիճակը՝ հաշվի առնելով պետության հարատևության խնդիրը։

-Պարո՛ն Սահակյան, «ԴԵՄ ԵՄ» շարժումը դժգոհում է Կառավարության ներկայացրած կուտակայինի մասին վերափոխված օրենքի նախագծից՝ նշելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չկատարեց իր խոստումը և ականջալուր չեղավ քաղաքացիների ու Սահմանադրական դատարանի պահանջներին։


-Կառավարությունը երբեք նման խոստում չի տվել, փաստորեն մեղմել է իրավիճակը, առավել ևս եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, մարդը եթե հավատ չի ունենում, որևէ բանի չի հավատում, մենք այդ կարծիքին չենք, դրա համար էլ իշխանության ենք։ Իշխանությունը ռիսկային պետք է լինի և համոզված, ուստի այդ հարվածները, բնականաբար, գալիս են իշխանության վրա, որի արդյունքները 20 տարի հետո պետք է զգանք, այսինքն՝ դա մեր ռեյտինգը չի ապահովում, բայց միևնույն ժամանակ մենք պետության հարատևության մասին ենք մտածում և ոչ միայն այսօրվա խնդիրների։ Ի՞նչ ենք ասում, ասում ենք, պետությունը փաստորեն աշխատատեղեր ունի, պետբյուջեից աշխատավարձերն ավելացնում ենք, և փորձում ենք իրենց թոշակների հարցը լուծել, այսինքն՝ շատ իդեալական տարբերակ չի, բայց նաև լուծում է։


Այնպես չի որ հասարակությունը միանշանակ ընդունում է «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը և նրա կոչերը։ Կարելի է դժգոհել, կարելի է բողոքել, կարելի է առաջարկություններ անել, բայց այն պիտակները, որ կպցնում են, կարծում եմ, դեռևս պետք է կարողանան իրենց մեջ գտնել այն հարցի պատասխանը, թե իրենց արյունն ինչպիսին է, հարմա՞ր է մեր ազգին, թե՝ ոչ։ Կարելի է չանպատվել, չհայհոյել, մանավանդ որ և՛ Կառավարությունը, և՛ ԱԺ-ն ամբողջ քննարկումների ընթացքում մասնակից դարձրեց և՛ քաղաքական ուժերին, և՛ քաղաքացիական ներկայացուցիչներին։


-Պարո՛ն Սահակյան, ասում եք այնպես չի, որ հասարակությունը միանշանակ ընդունում է «Դ!ԵՄ ԵՄ» շարժումն ու նրա կոչերը, այն դեպքում, երբ ինքներդ գիտեք, որ հասարակության 80%-ը դեմ է։ Ինչո՞ւ այս տարբերակը կրկին առաջ բերվեց, և պարտադիր բաղադրիչը, ըստ էության, մնաց։


-Մեծ բարեփոխումները միշտ էլ արգելքների հանդիպում են, եթե մենք այդպես չանենք մեր պետությունը զարգացում չի ապրի։ Երբ փողերը փոխվում էին, միանգամից սնանկացավ ազգը, ինչ-որ քննարկումներ կատարեցի՞ն 90-ականներին, կամ որևէ բան, բայց ես գտնում եմ, որ ճիշտ արեցին։ Փողերի փոխման առումով մեր ազգը միանգամից սնանկացավ, բայց ընդվզում չեղավ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ