Դոնեցկում զինված հակամարտության կողմերը դիակների փոխանակություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


18:30 , 19 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ուկրաինայի կառավարական ուժերը և հարավ-արևելյան շրջանների ապստամբական ուժերը, աննախադեպ քայլ կատարելով, Դոնեցկի շրջանում զոհվածների դիակների փոխանակություն են կատարել: Այնուամենայնիվ, փոխանակության համր հաստատված փխրուն հրադադարը ընդհատվել է կրակոցներով:

Ինչպես հայտնում է «rt.com» կայքը, դրամատիկ դիափոխանակությունը տեղի է ունեցել Դոնեցկից ոչ հեռու գտնվող Կարլովկա քաղաք տանող ճանապարհին, լուսադեմին: Կողմերը միմյանց ընդառաջ են եկել սպիտակ կտորները վեր պարզած:

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինված ներկայացուցիչները ընդունել են 9 դիակ և 12 վիրավոր և Կիևի ուժերին են հանձնել ավելի քան 100 զինվորի մարմինները` ներառյալ ապստամբների կողմից խփված ուղղաթիռում զոհվածները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ