Փոփոխության առաջարկներ`«Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում


18:12 , 19 հունիս, 2014

Փոփոխության առաջարկներ`«Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքումPanorama.am-ը գրում է.

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում, համաձայն որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար, տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը :

Նիստում հաստատվել են պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, ինչպես նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որում ընդգրկված է 9 միջոցառում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ