18:10 , 19 հունիս, 2014Որոշ երկրներ աչքի են ընկնում իրենց սքանչելի բնապատկերներով, մյուսները՝ զարմանահրաշ պատմական ժառանգությամբ: Կան նաև այնպիսի երկրներ, որոնք առանձնանում են իրենց սեքսուալ բնակիչներով: Մի նոր հետազոտությունից պարզ է դարձել, թե որոնք են աշխարհի ամենասեքսուալ երկրները: Հետազոտության շրջանակներում տարբեր տղամարդիկ և կանայք հայտնել են իրենց կարծիքը այս հարցի շուրջ: Մեծ Բրիտանիան ներառված է ամենասեքսուալ երկրների տասնյակում: Ի դեպ, հետազոտության մասնակիցներն ամերիկացիներ են:
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ Բրազիլիան աշխարհի ամենասեքսուալ երկրիրն է: Կանայք նույնպես Բրազիլիան են ընդգրկել ամենասեքսուալ երկրների լավագույն տասնյակում:

Կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ կանանց մեծամասնությունը Ավստրալիան է համարում աշխարհի ամենասեքսուալ երկիրը: Այս երկիրը հատկապես հայտնի է իր գրավիչ սերֆերներով:

Տղամարդիկ Մեծ Բրիտանիան դասել են 4-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է կանանց, նրանց կարծիքով Մեծ Բրիտանիան աշխարհի երրորդ ամենասեքսուալ երկիրն է, իսկ Շոտլանդիան՝ չորրորդ:
Ամերիկան այնքան էլ շահեկան դիրքերում չէ: Ամերիկուհիները ամերիկացի տղամարդկանց դասել են ամենասեքսուալ տղամարդկանց տասնյակի 6-րդ հորիզոնականում, մինչդեռ ամերիկացի տղամարդիկ ամերիկուհիներին առհասարակ դուրս են թողել լավագույն տասնյակից:
1. Ավստրալիա
2. Իտալիա
3. Անգլիա
4. Շոտլանդիա
5. Իսպանիա
6. ԱՄՆ
7. Իռլանդիա
8. Բրազիլիա
9. Կանադա
10. Նիդերլանդներ
1. Բրազիլիա
2. Ռուսաստան
3. Կոլումբիա
4. Մեծ Բրիտանիա
5. Ֆիլիպիններ
6. Իսպանիա
7. Ավստրալիա
8. Բուլղարիա
9. Հարավային Ամերիկա
10. Կանադա
Լատինական երկրները գերիշխում են տղամարդկանց ցուցակում՝ զբաղեցնելով առաջին երեք հորիզոնականները:

Հարցումներն անցկացվել են MissTravel.com կայքի նախաձեռնությամբ: Այս կայքի օգնությամբ գեղեցիկ կանայք ծանոթանում են հարուստ տղամարդկանց հետ, ովքեր պատրաստ են հոգալ այդ կանանց ճանապարհորդական ծախսերը: Պարզվում է, որ ամերիկացի տղամարդիկ գերադասում են ինչ-որ էկզոտիկ տարր մտցնել իրենց կյանքում: Այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են ոչ թե իրենց հայրենակից, այլ արտասահմանցի կանանց: