16:59 , 19 հունիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը բանտային հիվանդանոցում, բաղնիքի ճանապարհին ընկել է եւ կոտրել ոտքը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Բժիշկների խոսքերով՝ կոտրվել է նրա ձախ ոտքի սրունքը։ Առաջիկայում Մուբարաքը վիրահատվելու է։ Այդ միջամտությունից հետո վերականգնումը կլինի շատ երկար, եթե հաշվի առնենք նախկին նախագահի տարիքը։ Այս առումով՝ բժիշկների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ