17:29 , 19 հունիս, 2014Լեգենդներում ստորգետյա ճանապարհորդությունները երբեք հեշտ չեն նկարագրվում, և Ակտուն Տունիչիլ Մուկնալ քարանձավ այցելուց հետո դուք կարող եք համոզված լինել, որ անցել եք սեփական արկածային ճամփորդությունը, որը կարող էիք կարդալ գրքերում կամ տեսնել ֆիլմերում:
Քարանձավով Մայաների զոհաբերությունների վայր հասնելու համար դուք պետք է քայլեք, սուզվեք ստորգետնյա ջրերն ու լողալով անցնեք դրանք: 1,5 կմ անցնելուց հետո կհասնեք «բյուրեղյա օրիորդին»` իգական սեռի ամբողջական կմախք, որը անհիշելի ժամանակներից պահպանվելով` բյուրեղի պես փայլում է հինավուրց այս քարանձավում: Այստեղ կարելի է գտնել նաև Մայաների կավե ամանների կոտրված մասնիկներ, որոնց վրա պատկերված է «սպանության հորը», որը նախատեսված էր ոգիներին փախչել թույլ տալու համար:


Այս քարանձավը փորվել ու փորագրվել է 5-րդ դարում: Այստեղ կարելի է տեսնել հինդուիստական աստվածների փորագրված դեմքեր, պարող մարմիններ, որոնք թվում է, թե ուշադրությամբ լսում են անտիկ հնդկական երաժշտական գործիքների ձայները: Այստեղ կարելի է տեսնել Սիվա Նաթարաջայի, բազմաձեռ պարուհու, Տրիմուրտիի եռադեմ արձանները, որոնք նույնքան տպավորիչ են, որքան որ դարեր առաջ:


Քարանձավը գտնվում է Տյանշանի ու Լոնգմեն Շան լեռներում: Սա տաճարային քարայրների համալիր է, որը բուդդիստական փորագրությունների ու քանդակագործության իսկական գանձարան է, որտեղ կարելի է գտնել 2345 քարանձավ, 2800 փորագրություն, 43 պագոդա, որոնք ամենահինն են համարվում Չինաստանում` ստեղծված լինելով Ք. հ. 493թ-ին:


Դամբուլլան բուդդիստական 5 քարանձավների համալիր է, որը կառուցվել է Վալագամբահու թագավորի կողմից՝ Ք.ա. 1-ին դարում, և 22 դար շարունակ ուխտագնացության վայր է եղել: Հրաշալի մանրակրկիտ նկարներով ու քանդակներով անկրկնելի գեղեցիկ վայր, որտեղ հնարավորության դեպքում անպայման պետք է այցելել:


Հին Հունաստանում Պառնասուս լեռան վրա գտնվող այս վայրում պաշտում էին Պան աստծուն ու նիմֆերին: Քարանձավի մուտքի մոտ գտնվող քարը, ամենայն հավանականությամբ, որպես զոհասեղան է օգտագործվել:
