Տեխասում 2 մարդ է ձերբակալվել՝ Սիրիայում ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով


16:04 , 19 հունիս, 2014

3764849-(1)1in.am-ը գրում է.

Ամերիկյան Տեխաս նահանգում երկու մարդ է ձերբակալվել Սիրիայում ահաբեկչական գործունեությանը մասնակցություն ունենալու և ծայրահեղականներին աջակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Դատախազության տեղեկություններով՝ 23-ամյա Ռատուլ Աշիկիմ Խանը ձերբակալման պահին գտնվել է Օսթինի արվարձանի իր տանը: Նրա դեմ առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում՝ «դաժան ջիհադ» վարելու համար:

Երկրորդ ձերբակալվածը Խանի հասակակից է՝ Ֆարուկ մականունով Մայքլ Վոլֆը: Նա ձերբակալվել է Հյուսթոն քաղաքի միջազգային օդանավակայանում: Նրան կասկածում են ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու փորձերի համար: Իշխանությունների տվյալներով՝ Վոլֆը մտադիր էր Մերձավոր Արևելք ուղևորվել՝ օգնելու արմատական խմբավորումներին, որոնք մասնակցում են Սիրիայի զինված հակամարտությանը:

Տղամարդուն սպառնում է 15 տարվա ազատազրկում: Նախնական տեղեկությամբ՝ նրանց գործերը կապված չեն իրար հետ: