15:58 , 19 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Մենք Պանթեոնի դիմացի այգուց սկսեցինք մեր ակցիան և ցանկանում էինք ավտոերթով Արշակունյաց պողոտայով շարժվել դեպի Կենտրոն, սակայն ոստիկանները արգելեցին շարժվել առաջ և արգելափակեցին մեր երթը»,-Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով այսօր Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած «Դուրս մեր գրպանից» ակցիային, ասաց ակցիայի մասնակից Հայկ Ավետիսյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ «Դուրս մեր գրպանից» ակցիայի երեք մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն՝ իրապավահների պահանջներին չենթարկվելու համար:
«Ոստիկանները մոտեցել են և փորձել ուժ կիրառել, իսկ երբ ակտիվիստները պահանջել են իրենց չհրել, ոստիկանները ակտիվիտներին բերման են ենթարկել»,-նշեց Հ.Ավետիսյանը:
Նրա խոսքերով, իրենք նպատակ ունեին «Դուրս մեր գրպանից» ակցիայի շրջանակներում ավտոերթ անցկացնել ամբողջ քաղաքում, սակայն իրենց դա թույլ չեն տվել իրականացնել:
«Ակցիայի նպատակն է պահաջնել իշխանություններից 5 անգամ նվազեցնել արագաչափերի և տեսախցիկների տույժ-տուգանքները, համաներել մինչ այդ եղած բոլոր տուգանքները: Բացի այդ, մենք դեմ ենք կարմիր գծերին և տեսախցիկներին»,-հավելեց Հ.Ավետիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ