15:33 , 19 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան: 329.49 տոննա կեռաս է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն:
Այս մասին հայտնում են գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: