Արևմուտքը տարբեր միջոցներով փորձում է թուլացնել իրեն չենթարկվող պետություններին. Բաշար ալ Ասադ


15:26 , 19 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Արևմուտքը տարբեր միջոցներով փորձում է թուլացնել և մասնատել արտասահմանյան պետությունները, որոնք իր հսկողության տակ չեն: Այս մասին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ռայ Սու Յոնգին և նրան ուղեկցող պատվիրակության ընդունելության ժամանակ:

Ինչպես նշել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը,  Ասադը նաև ավելացրել է, որ եթե նախկինում Արևմուտքն իր ծրագրերի իրականացման համար հենվում էր գործիք դարձած կառավարությունների վրա, ապա այժմ՝ ահաբեկչական խմբավորումների վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 երկրների միջև տարբեր բնագավառներում, հատկապես տնտեսության զարգացման և վերակառուցողական աշխատանքների ոլորտում համագործակցության ուղիներն խորացնելու վերաբերյալ հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ