14:55 , 19 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանությունները վերգետնյա զորքեր չեն ուղարկի Իրաք, որի կառավարությունը երկրում ռազմակավարական օբյեկտներ գրաված իսլամիստների դեմ պայքարում օգնության խնդրանքով դիմել էր Վաշինգտոնին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրաքի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրել են օդային հարվածներ հասցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման սուննի զինյալների դիրքերի ուղղությամբ:
«Մենք դրան նայում ենք մեր ազգային անվտանգության շահերի պրիզմայով, և նախագահը նորից չի բացառում ոչ մի տարբերակ՝ բացի Իրաք մարտական միավոր ուղարկելուց: Նա միշտ մնացել է այն դիրքորոշմանը, որ ԱՄՆ-ը պահպանում է հօգուտ մեր ազգային անվտանգության շահերի գործելու իրավունքը, երբ գլխավոր հրամանատարն անհրաժեշտ համարի»,- ասել է Քարնին:
Քարնին նշել է, որ ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին չի լուծի Իրաքի խնդիրները: