Իսպանիայի թագավոր դարձավ Ֆելիպե վեցերորդը


14:36 , 19 հունիս, 2014

Azatutyun.am-ը գրում է.

Այսօր Իսպանիայի խորհրդարանում կայացած արարողության ժամանակ նոր թագավոր է հռչակվել Ֆելիպե վեցերորդը:

Ավելի վաղ արքայազն Ֆելիպեն Մադրիդի Սարսուելա պալատում հորից՝ երեկ գահից պաշտոնապես հրաժարված Խուան Կարլոսից ստացել էր թագավորական իշխանության ատրիբուտները: