14:10 , 19 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Հունիսի 16-18-ը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարից վերադարձած հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրելու փորձերին և հայկական կողմից արժանի պատասխանին՝ նկատեց. «Իրենց ձևն է տենց, ոչ թե խնդիրը սադրելն էր, այլ այնքան են իրենց ստերն ասել, որ արդեն իրենք են հավատում, այնպիսի բաներ են ասում, որ նույնիսկ ծիծաղ է հարուցում. վերագրեցին, որ բոլոր պարսկական թագավորները, համաշխարհային հայտնի դեմքերը, շեյխերը բոլորն ադրբեջանցի են եղել։ Այս մակարդակի էր ամեն ինչ, բայց պետք էր այդ առիթն օգտագործել ու առնվազն Հայաստանի հասցեին հնչած մեղադրանքներին արձագանքել, ինչն իրենց հունից հանում էր, բայց մենք մեր գործն ենք արել»։
Թևան Պողոսյանի խոսքով՝ սեմինարի խնդիրը ձևաչափի հետ էր կապված, քանի որ իրենք չէին կարող զեկուցել, միայն արձագանքում էին։ «Մենք ուղղակի արձագանքողի դերում էինք, այնուամենայնիվ, բոլորին արձագանքել ենք, պատասխանել ենք, որևէ մի խնդիր չի մնացել։ Լավ կլիներ, որ ապագայում հաշվի առնեն, որ պատվիրակությունը ոչ միայն լսողի դերում լինի, այլ պատվիրակության անդամները նաև զեկուցեն, երբ 2015-ին մեզ մոտ կկազմակերպենք»,- նկատեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ