Հետաքրքիր փաստեր Ջոն Լենոնի մասին


14:04 , 19 հունիս, 2014

Հետաքրքիր փաստեր Ջոն Լենոնի մասինLife.panorama.am-ը գրում է.

1.Հետաքրքրականն այն է, որ ըմբոստ բնավորությամբ հայտնի Ջոն Լենոնն իր երաժշտական կարիերան սկսել է սուրբ Պետրոսի եկեղեցու երգչախմբում:   

 
2.Հետաքրքիրն այն է, որ պատմության լավագույն երգիչներից մեկը լինելով հանդերձ` Լենոնն ատում էր սեփական ձայնը: Նա չէր սիրում լսել իր մաքուր վոկալը, ինչի պատճառով էլ ձայնագրությունից հետո խնդրում էր փոքր-ինչ մշակել իր ձայնը:  
 
3.Նա դժգոհ էր «The Beatles» խմբի գրեթե բոլոր ձայնագրություններից: Խմբի պրոդյուսեր Ջորջ Մարտինի հետ զրույցներից մեկում Լենոնն ասել է, որ «The Beatles»-ի երգերից և ոչ մեկը չի հավանում ու մեծ հաճույքով դրանք զրոյից կձայնագրեր:  
 
4.Նա միակն էր «The Beatles» խմբում, ով բուսակեր չէր: 
 
5.Նրա սիրված խաղը «Մոնոպոլիա» խաղն էր: Լենոնը հաճախակի էր այն խաղում ինքնաթիռներում և հյուրանոցներում անցկացվող ժամերին: Ընդորում` խաղում էր Ջոնը նաև իրական փողերով: 
 
6.1969թ.-ին Ջոնը ավտովթարի է ենթարկվում, որից հետո նրա մարմնին 17 կար են դնում: Վթարից հետո Լենոնն այլևս երբեք չի նստում մեքենայի ղեկին:   

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ