13:46 , 19 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը:
Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը հաջողությամբ համագործակցելու համար և տեղեկացրել, որ այժմ շարունակվում են աշխատանքները մեր երկրի և ԱԶԲ-ի միջև իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ