Անգամ միջին մակարդակի դետեկտիվ գրքույկում այսպիսի պարբերություն չես գտնի


13:34 , 19 հունիս, 2014

Ես հասկանում եմ, որ եթե ինչ-որ չինովնիկ, որ ոլորտից էլ նա լինի, փորձում է սուտը ճշմարտության տեղն անցկացնել՝ կանգնում է տրամաբանական խնդիրների առջև: Այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող, սակայն կարդալով այս երկար մեջբերումը մեղադրական երակացությունից, ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ, չլինելով անգամ իրավաբան, երբեք չէի ստոագրի նման մեղադրական եզրակացության տակ: Վայելե՛ք, հայեր. «... նա իր եղբայր Ա.Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թ. հունիսի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Ս.Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Ս.Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին՝ իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Ս.Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Ավելացնեմ, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ միջին մակարդակի դետեկտիվ գրքույկում այսպիսի պարբերություն չես գտնի: