13:53 , 19 հունիս, 2014Պարզվում է՝ շատ աստղեր ոչ միայն սիրում են արվեստն ու գնահատում այն, այլև իրենք են ստեղծագործում: Շատերը նախընտրում են գեղանկարչությունը՝ դա լինի յուղաներկով, ակրիլով, թե ջրաներկով:
Ինչպես բոլոր գեղանկարիչների դեպքում` նկարչությամբ տարված աստղերի տաղանդն ու կարողությունները նույնպես տարբերվում են մեկը մյուսից: Դե ինչ, դատեք ինքներդ:

Լյուսի Լյուն թերևս ավելի հայտնի է «Սպանել Բիլին» և «Չարլիի հրեշտակները» ֆիլմերում ունեցած իր դերերով, սակայն դրանից զատ Լյուն տաղանդավոր աբստրակտ նկարչուհի է: Նա արդեն մի քանի տարի Յու Լինգ կեղծանվան տակ նկարում է, սակայն վերջերս պատկերասրահներում ցուցադրություններին ժամանակ նա բացահայտեց, որ այդ տպավորիչ աշխատանքների հեղինակը հենց ինքն է:

Մինչև որպես երաժիշտ համաշխարհային հռչակ ձեռք բերելը` Դեյվիդ Բոուին արվեստ ու դիզայն է ուսումնասիրել ու նկարել: Ավանգարդ ոճի նրա աշխատանքներում կարելի է խորություն ու սյուրռեալիզմի տարրեր նկատել:

Ջոնի Դեպը ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլև հրաշալի նկարիչ: Նրա ոճը դեռևս կռելի է, սակայն դրա մեջ յուրահատուկ ձեռագիր կա, որով Դեպը կարողանում է ուշադրություն գրավել :

Երգչուհի և երգահան Ջոնի Միթշելը ոչ միայն իր յուրահատուկ ձայնով ու երգերով է հայտնի, այլև իր ցնցող գեղանկարներով, որոնցից շատերը օգտագործվել են նրա ձայնասկավառակաների շապիկներին: Չնայած նա 19 տարեկանում դուրս է մնացել արվեստի դպրոցից, այնուամենայնիվ, նա իրեն միշտ համարել է առաջինը նկարչուհի և հետո նոր միայն երգչուհի:

Ջիմ Քերրին հայտնի է իր հումորային դերերով, ինչու չէ, նաև դրամատիկ դերերով, ինչպես, օրինակ, «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում: Դրանից զատ, սակայն, Ջիմ Քերրին հրաշալի նկարիչ է և նախորդ տարի նույնիսկ անհատական ցուցահանդես ունեցել Փալմ Սթրինգսում:

Լեգենդար երաժիշտ Ջոննի Քեշը երկար տարիներ նկարել է, սակայն երբեք չի մտածել, որ իր աշխատանքները կարող են դուր գալ աշխարհին: Այնուամենայնիվ, նրա «Թռիչք» աշխատանքը բավականին պահանջված էր: Ինչևէ, Քեշը սրտանց միշտ երաժշտության մեջ է եղել, ու նրա շրջագայություններն ու ձայնագրվելու ժամանակացույցը քիչ ժամանակ է նրան թողել նկարելու համար:

Բանաստեղծ, երգահան Բոբ Դիլանի գեղանկարների ոճի մեջ իմպրեսիոնիստական հետքեր կան, այնուամենայնիվ, 1994թ-ից դրանք Դիլանը Մետիսից ոգեշնչված իր ստեղծագործությունների 3 գիրք է հրատարակել:

Երգչուհի Սթիվի Նիքսը արվեստի աշխարհ մտավ արյան քաղցկեղով հիվանդ իր ընկերոջ շնորհիվ ու իր գեղանկարները նվիրեց իր ընկերոջը:

Դերասան Ջեյմս Ֆրանկոն ոչ միայն դերասանական արվետում է հրաշալի, այլև գեղանկարչական արվեստում:

Թերևս զարմանալի չէ, որ Էնթոնի Հոփքինսը հրաշալի է այն ամենում, ինչ մտքին դնում է: Մի անգամ Պաբլո Պիկասոյի դերը խաղալուց հետո նա սկսեց նրա ազդեցությամբ ստեղծագործել, սակայն նրա ստեղծագործություններում ինչ-որ մթություն կա ու փոքր-ինչ վախեցնող ինչ-որ բան, որը կարելի սպասել այն մարդուց, ով մարմնավորել է Հաննիբալ Լեկտերին:

Երաժշտության թագուհի Ջենիս Ջոպլինը, ով երիտասարդ տարիքում ողբերգական մահով լքեց կյանքը, ոչ միայն լեգենդար երաժշտության մի ամբողջ ցանկ թողեց, այլև տպավորիչ գեղանկարների հավաքածու: Միգուցե ժամանակի ընթացքում նրա գեղանկարները նույնքան հայտնի դառնային, որքան նրա երաժշտությունը:

Նույնիսկ Ֆրենկ Սինատրան է վրձինը վերցրել իր ձեռքը: Եվ չնայած նա ամենևին վատ չի նկարել, այնուամենայնիվ, նրա անկրկնելի երգեցողությունը ավելի նախընտրելի է:

Սիլվեստեր Ստալոնեն ֆիլմարտադրության պատմության մեջ իսկական խորհրդանիշ է դարձել, սակայն քչերը գիտեն, որ նա նաև նկարում է, և գրեթե այնքան երկար ժամանակ, որքան որ նկարահանվում է ֆիլմերում:

Թերևս բոլորս էլ գիտենք, որ փոփի արքա Մաքլ Ջեքսոնը բազմատաղանդ երաժիշտ էր: Սակայն քչերը գիտեն, որ դեռ երեխա ժամանակ Ջեքսոնը տաղանդավոր նկարիչ էր: Չարլի Չապլինի այս նկարը Ջեքսոնը նկարել է երբ ընդամենը 9 տարեկան էր:

Ցնցող դերասանուհի Մերիլին Մոնրոն արվեստի բազմաթիվ աշխատանքների ստեղծման ներշնչանք է եղել, սակայն նա ինքն էլ սիրում էր նկարել: Այս վարդի պատկերը՝ մակագրությամբ, Մոնրոն նվիրել է Ջոն Քենեդիին:

Ռոուլին Սթոունս խմբի երաժիշտ Ռոննի Վուդը նաև տաղանդավոր նկարիչ է ու յուրահատուկ ոճ ունի: