12:44 , 19 հունիս, 2014Մաքսային միության երկրներում հնարավոր է՝ արգելեն բարձրակրունկ կոշիկներն ու կեդերը՝ առողջությանը դրանց հասցրած վնասի պատճառով:
Համապատասխան առաջարկը ստորին պալատի «Справедливая Россия»-ի պատգամավոր Օլեգ Միխեևն արդեն ուղղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին :
Ըստ նրա՝ ցածր տակացուով կոշիկը (կեդերն ու բալետկաները), ինչպես նաև բարձրակրունկները, դեֆորմացնում են ոտքի կառուցվածքը, ինչի արդյունքում հարթաթաթություն, վարիկոզ, պարբերական արյունաբեր երակի անբավարարություն է զարգանում ու դեֆորմացվում են ներքին մկանները․․․
