Իսպանիայում տեղի է ունենում նոր թագավորի թագադրման արարողությունը


12:25 , 19 հունիս, 2014

Իսպանիայում տեղի է ունենում նոր թագավորի թագադրման արարողությունըLife.panorama.am-ը գրում է.

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի՝ գահից հրաժարվելուց հետո այսօր տեղի է ունենում նոր թագավորի՝ Ֆելիպեի թագադրման արարողությունը։ Նոր թագավորը կդառնա Ֆելիպե 6-րդը։

Ֆելիպեի երդման արարողությունը տեղի կունենա Իստանիայի խորհրդարանում։

Ինչպես հայտում են լրատվամիջոցները, տոնական արարողությունները առավել համեստ կանցկացվեն, քանի որ Իսպանիան ներկայումս տնտեսական բավական մեծ դժվարությունների առաջ է կանգնած։

Այսօր առաջին անգամ տեղի է ունենում թագավորի փոփոխություն՝ Իսպանիայում ժողովրդավարության հաստատումից ի վեր, երբ դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյից հետո թագավոր էր դարձել Խուան Կառլոսը՝ 1975թ․-ի նոյեմբերի 22-ին՝ Ֆրանկոյի մահից 2 օր անց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ