Բրազիլիան՝ շահեկան վիճակում


10:58 , 19 հունիս, 2014

Երեկ Խորվաթիայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Կամերունի հավաքականին: Այդ խաղով ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության А խմբի երկրորդ տուրը:
Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. Բրազիլիայի ու Մեքսիկայի հավաքականներն ունեն 4-ական միավոր, Խորվաթիայի հավաքականն՝ երեք, Կամերունը՝ զրո:
Վերջին տուրում ամենաինտրիգայինը Մեքսիկա-Խորվաթիա հանդիպումն է:
Ամենանպաստավոր վիճակում հայտնվել է Բրազիլիայի հավաքականը, որը գործնականում ապահովել է մեկ ութերորդի ուղեգիրը, որովհետև նրա պոտենցիալ մրցակիցները մրցելու են միմյանց հետ ու Խորվաթիա-Մեքսիկա խաղի գրեթե ցանկացած ելք նրանց բավարարում է:
Իսկ ահա խորվաթներին հաջորդ փուլ դուրս գալու համար միայն հաղթանակ է պետք: