Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:47 , 19 հունիս, 2014

Բիզնես կանտորա...

Երեկ ՖԲ-ում տեսա մի նկար, որտեղ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» շենքի վրա ծածանվում է Վենեսուելայի դրոշը, մի պահ խառնվեցի իրար, մտածեցի Վենեսուելան գրավել է մեր նախարարություններից մեկը, բայց հետո հանգստացա, երբ զգացի, որ ուղղակի դրոշն են թարս կախել: Այս դեպքից հետո սպասում եմ Անի Զախարյանի նամակին՝ ուղղված Նիկոլաս Մադուրոյին (ով չգիտի ասեմ՝ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահն է):

Երեկ ԱԺ-ում խառնաշփոթ էր: ՀՀԿ-ի պատգամավորները չէին ներկայացել նիստին ու ամեն ինչ խառնվել էր իրար, հետո թերագնահատում եք ՀՀԿ պատգամավորներին. տեսնո՞ւմ եք՝ մեկ երկու հոգի չի լինում ու պարտաճանաչ կոճակ հուպ չի տալիս, մի շարք օրենքներ չեն ընդունվում: Քառյակենք (որ ասում եմ քառյակենք, ՕԵԿ-ը հետն ա) երեկվա ճակատամարտում հաղթանակ տարան:

Զվարթնոցը չէինք մարսել ու նոր նկար ու նոր «հիասքանչ» գաղափար, Գառնիում՝ տաճարի հարևանությամբ, սեղաններ էին քցել, մե խինդ, մե ուրախություն: Օրինակ՝ նախարարությունից կարան ասեն. «Խի՞ եք խառնվել իրար, 2000 տարի առաջ էտ տաճարում հա՛մ քեֆ էին անում, հա՛մ զոհաբերություններ էին կատարվում, հիմա ի՞նչ կլինի, որ մի հատ քեֆ ուրախություն էլ մենք կազմակերպեք. մեկդ էն ժամանակ ձեն չհանեց»: Մշակույթի նախարարություն չի է, բիզնես կանտորա ա...

Քանի տաք ա, բերեք իսպանացիներին մենք էլ կրենք: Հա խի՞ չէ որ, ով հասցրեց, ոնց հասցրեց, կրեց Իսպանիայի հավաքականին: Իսպանացիներն էլ անցան պատմության գիրկը: Հետաքրքիր խաղեր են ու էլ ավելի հետաքրքիր խաղերը դեռ առջևում են: