Մաքսային միությունում կարող են արգելել բարձրակրունկ կոշիկներն ու կեդերը


10:36 , 19 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մաքսային միության անդամ երկրներում կարող են արգելվել կեդերը և բարձրակրունկ կոշիկները, հայտնում է Взгляд-ը:

Ռուսաստանում «Սպռավեդլիվայա Ռոսսիյա» (Справедливая Россия) կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը համապատասխան դիմում է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին. դրանում պատգամավորը պահանջում է նոր օրթոպեդիկ պահանջներ ներկայացնել կոշկին, ինչը կարող է հանգեցնել տակացուներով ու բարձրակրունկ կոշկի արգելմանը:

Միխեևը վիճակագրություն է մեջբերել, որի համաձայն բնակչության 40%-ը տառապում է հարթաթաթությունից: Դրա հետևանքով այս տարի շատ տղաներ հենց հարթաթաթությամբ հանդերձ են զորակոչվել Ռուսաստանում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ