10:28 , 19 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը այսօր պաշտոնական այցով կմեկնի Լոնդոն: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամլո ծառայության հաղորդագրությունը:
Ինչպես սպասվում է, պաշտոնական այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը կհանդիպի երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի, արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի, ինչպես նաև պաշտպանության նախարար Ֆիլիպով Հեմոնդի հետ:
Երևանի ժամանակով ժամը 14:00-ին Ռասմուսենը մտադիր է հանդես գալ «ՆԱՏՕ-ի ապագան» ելույթով: