Ամեն օր աշխարհում 130 նոր միլիոնատեր է հայտնվում. ԶԼՄ-ներ


09:16 , 19 հունիս, 2014

9519619871in.am-ը գրում է.

Մոլորակի ամենահարուստ մարդիկ դարձել են ավելի հարուստ, քան երբևէ: Անցյալ տարի նրանց ակտիվներն աճել են 13.8 տոկոսով և հասել 52.62 տրիլիոն դոլարի: Սա նոր ռեկորդ է. նախորդը գրանցվել էր 2007-ին, երբ այդ գումարը կազմում էր 40.7 տրիլիոն դոլար: Այս մասին գրում է Tages Anzeiager շվեյցարական պարբերականը:

Պարբերականի հաշվարկներով՝ այդ կերպ աշխարհում օրական ավելանում է 130 միլիոնատեր:

Առաջին տեղում թագավորում է ԱՄՆ-ը՝ ավելի քան 4 մլն միլիոնատեր: Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 2.33 մլն-ով, երրորդում՝ Գերմանիան՝ 1.13 մլն-ով: Այս երեք երկրներում է ապրում աշխարհում բոլոր միլիոնատերերի ավելի քան կեսը:

Նշենք, որ միլիոնատերերի մեծ մասն ապրում է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Ասիան և Օվկիանիան արդեն վստահորեն ցանկանում են շրջանցել նրան: