«Ժողովուրդ». Կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել


08:34 , 19 հունիս, 2014

«Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և ինչպես երևում է, վերջինս, հավանաբար, ցանկանում է նորովի կահավորել իր տարածքը: 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը նախատեսել է գնել 1 մլն 650 և 24 մլն 77 հազար դրամ արժողության կահույքներ, 1 մլն 160 հազար դրամի՝ 20 հատ ղեկավարի բազկաթոռ, վարագույրներ՝ 95 հազար դրամի, 4 սառնարան՝ յուրաքանչյուրը 484 հզ դրամ արժողության, և այսպես շարունակ:

Ի դեպ, 24 մլն դրամ արժողության կահույքը կառավարությունը ցանկացել է ձեռք բերել Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո, այնինչ՝ Տիգրան Սարգսյանի օրոք նախատեսված է եղել գնել միայն 1.6 մլն դրամ արժողության կահույք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։