Adiós España... Իսպանիայի ազգային հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը. Իսպանիա-Չիլի՝ 0-2 (տեսանյութ)


00:58 , 19 հունիս, 2014

Adios EspañaArmsport.am-ը գրում է.

Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը եւ զրկվեց փլեյ օֆֆ փուլի ուղեգիր վաստակելու հնարավորությունից:

Առաջին տուրում «Լա Ռոխան» ջախջախիչ՝ 1-5 հաշվով զիջեց Հոլանդիային, իսկ ահա երկրորդ տուրում Վիսենտե դել Բոսկեի սաները 0-2 հաշվով պարտություն կրեցին Չիլիի ընտրանուց եւ լքեցին հետագա պայքարը: Այսպիսով, B խմբից հաջորդ փուլ դուրս են գալիս Հոլանդիան եւ Չիլին, որոնք միմյանց հետ հանդիպելու են հունիսի 23-ին եւ այդ խաղում պարզ է դառնալու առաջին տեղի հարցը:

Իսպանիա-Չիլի՝ 0-2

Գոլերը՝ Վարգաս 20, Արանգիզ 43

 

Խաղադաշտում թիմերը ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով.

Իսպանիա. Կասիլյաս, Ասպիլիկուետա, Մարտինես, Ռամոս, Ալբա, Բուսկետս, Ալոնսո (Կոկե 46՛), Ինյեստա, Պեդրո (Կասորլա 76՛), Սիլվա, Կոստա (Տորես 64՛)

Չիլի. Բրավո, Ջարա, Մենա, Վիդալ (Կարմոնա 88՛), Իսլա, Դիազ, Մեդել, Սիլվա, Արանգիզ (Գուտիրեզ), Սանչես, Վարգաս (Վալդիվիա 85՛)