23:20 , 18 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Հայ բանաստեղծուհին սկսեց Սայաթ-Նովա արտասանել, հենց Կախեթիում Հայաստանի դրոշը տեսավ: Այն, ինչ զգաց, ֆեյսբուքում գրեց, կիսվեց` սիրտը լցվել էր հուզմունքից: Հիմա էլ զգացողություններն արտահայտելու համար Սայաթ-Նովան օգնության հասավ: Սայաթ-Նովան Ռուսթավելու թատրոնում է հնչում: Հայ արվեստագետներն առաջին շարքում են տեղավորվել, որ ոչ մի հնչյուն բաց չթողնեն:
Նկարիչների միության նախագահը մի կողմից հպարտ է, որ թատրոնի շենքի ամբողջ պատին Սայաթ-Նովայի պատկերն է` համերգի ցուցանակով, մյուս կողմից` մտահոգ:
Մերուժան Շահումյանի կողքը Երաժիշտների միության նախագահն է անհանգիստ շարժումներ անում: Վարդատոնին պարտաճանաչ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում Սայաթ- Նովայի գերեզմանին վարդեր է դնում, հետո աշուղի արձանի մոտ գլուխ խոնարհում: Հիմա էլ ասմունքող ընկերներից հետ չի մնում:
Ռուսթավելիի փողոցով` ոտքով: Սերժ Սարգսյանը քայլելով եկավ, գործընկերոջ ուղեկցությամբ թատրոնի շենք մտավ: Այն, ինչ հնչեց դահլիճում, տեղափոխվեց բեմ: Նախ վրացերեն, հետո հայերեն: Մեկ ժամ համերգ, և նախագահները վերադառնում են հայաշատ Հավլաբար: Ի պատիվ Հայաստանի Նախագահի, վրացի գործընկերն այդտեղ է մատուցում Պաշտոնական ընթրիքը: