23:14 , 18 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Առաջին անգամ նման բարձր մակարդակով հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղը երկրորդ հայկական պետությունն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցին: Նա ընդգծեց, որ նման միտք բազմիցս հնչել էր պատգամավորների ու նախարարների կողմից, բայց կարծես ոչ Նախագահից:
«Ինչքան ես եմ նկատել՝ նման հայտարարություն առաջին անգամն էր Նախագահի կողմից արվում, և դա պետք է ընդունենք որպես ևս մեկ քայլ դեպի ճանաչում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե միաժամանակ Նախագահն ընդգծել է, որ ՀՀ-ն որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը, ինչի հետ Նախագահը համամիտ է 100%-ով, քաղաքագետը չհամաձայնեց և ընդգծեց, որ պատմության ընթացքում եղել են շրջաններ, երբ ՀՀ-ն պարտավոր էր ճանաչել ԼՂՀ-ի սուվերենությունը:
«1994թ-ից առ այսօր մի քանի հարմար պահ է եղել, երբ իմ համոզմունքով՝ Արցախը անկախությունը պետք է ճանաչվեր Հայաստանի կողմից, բայց երբ պայմանները փոխվել են այդ պահը կորցրել ենք: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում եղել են ժամանակներ, երբ Հայաստանը նույնիսկ պարտավոր է եղել ճանաչել Արցախի անկախությունը և եղել են պահեր, որ ճանաչումը կարող էր բերել անցանկալի հետևանքների: Ինչպես տեսնում ենք, մեր բոլոր նախագահներն էլ ուրիշ կարծիքի են եղել ու մնում են այդ կարծիքին: Համաձայն չեմ 100% մոտեցմանը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ