21:46 , 18 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ամփոփիչ ելույթին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն անդրադարձավ պատգամավորների կողմից արված դիտարկումներին՝ համաձայնելով Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, որ մտահոգիչ հարցեր կան իրավախախտ վարորդների իրազեկման ոլորտում:
Արթուր Օսիկյանը նշեց, որ օրենքի նոր նախագծով, եթե իրավախախտ վարորդը պատշաճ կերպով չի իրազեկվում խախտման մասին, տուգանքների ինստիտուտը չի կիրառվում, միաժամանակ նա նշեց, որ ոլորտում որոշակի թերություններ կան, բայց պետք է փաստել, որ շատ հաճախ վարորդներն իրենց խախտման մասին պատշաճ չեն իրազեկվում հենց իրենց մեղքով, քանի որ պետությանը չեն ներկայացնում իրենց ճիշտ հասցեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ