Սոնա Ռուբենյանը և Մարին` ավարտական քննությունների և երեկույթի մասին


19:44 , 18 հունիս, 2014

Esem.am-ը գրում է.

Յուրաքանչյուրիս կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում ուսումը: Ուսումնական ևս մեկ տարի մոտեցավ իր ավարտին. շատերիս համար այն վերջինն էր համալսանարում: Երիտասարդ երգչուհիներից այս տարի բուհն  ավարտեցին Սոնա Ռուբենյանը և Մարին:

Սոնա Ռուբենյան. «Դասախոսներս միշտ ըմբռնումով են մոտեցել իմ բացակայություններին»

«Նոր ալիք 2014» մրցույթի հայ մասնակիցը` Սոնա Ռուբենյանը, ավարտեց  Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Ջազ-դաշնամուրային բաժինը: Երգչուհին հանձնել է պետական 2 քննություն, սակայն խոստովանեց, որ պարապելու համար շատ ժամանակ չի ունեցել: «Դասախոսներս միշտ ըմբռնումով են մոտեցել իմ բացակայություններին: Շատ հաճախ, իսկապես, ֆիզիկապես չէի հասցնում ներկա գտնվել դասերին»,- ESem.am-ին ասաց Սոնան և հավելեց, որ ուսում շարունակելու է  մագիստրատուրայում` Վոկալի բաժնում:

Սոնայի խոսքով` իրենց կուրսը մեծ չէ, սակայն ընկերություն են անում տարբեր կուրսերի ուսանողների հետ: «Հնարավոր է` ավարտական երեկոյի փոխարեն ընկերներով պարզապես հավաքվենք և որևէ միջոցառում կազմակերպենք»,- ասաց նա:

Մարի. «Չկա այն խանդավառությունը, որը կար դպրոցն ավարտելիս»

Այս տարի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտած երգչուհի Մարին հանձնել է պետական 2 քննություն` 1 գրավոր և 1 բանավոր: Մարին քննություններին պատրաստվել է մոտ 1 ամիս, իսկ վերջին 10 օրն անգամ տանից դուրս չի եկել: Երգչուհու խոսքով՝ ամենայն հավանականությամբ մագիստրատուրայում սովորելու համար կդիմի ԵՊՀ «Mass media» գիտակրթական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ