Ուկրաինայի արևելքում զինադադարն ավարտված է․ ուժայինները կրկին գրոհում են․ ԼԺՀ


19:13 , 18 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի հարավ-արևելքում հաստատված զինադադարն ավարտվել է. ուկրաինացի ուժայինները շարժվում են դեպի աշխարհազորայինների բնակավայրեր: Այս մասին հայտնել է Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը։

«Ուկրաինայի անվտանգության աշխատակիցները դիմել են մեզ՝ խնդրելով կրակ չբացել, որպեսզի նրանք կարողանան դուրս բերել իրենց զոհերին՝ մոտ 100 մարդու, ովքեր զոհվել են երեկ մարտերի ընթացքում: Բայց հիմա իրենց զրահապատ մեքենաները շարժվում են դեպի մեզ. զինադադարն ավարտվել է»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պորոշենկոն խոստանում է միակողմանիորեն դադարեցնել կրակն Ուկրաինայի արևելքում՝ անօրինական զինված խմբավորումների անդամներին զինաթափվելու, իսկ նրանց, ովքեր ցանկություն ունեն, երկիրը լքելու հնարավորություն տալու համար։